Նորություններ

01.09.2018թ

Շնորհավո՜ր սեպտեմբերի մեկ սիրելի ուսուցիչնե՛ր, աշակերտնե՛ր, ծնողնե՛ր։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, 102 դպրոցը ջերմ ու գրակաբաց ընդունեց 1-ին դասարանցիներին։ Բարձր դասարանի աշակերտները ողջունեցին նրանց ուրախ երգ ու պարով։

N 102 դպրոցի ողջ անձնակազմն ու ծնողները մեկ անգամ ևս իրենց խորին շնորհակալությունն են հայտնում դպրոցի շրջանավարտներ Tigran Sahakyan-ին և Khachik Tatev Galstyan-ին դպրոցի սանհանգույցները հիմնովին վերանորոգելու համար։ Հարգարժան տնօրեն Ռ. Հայրապետյանը վերջիններիս շնորհեց հետևյալ կոչումները՝ Տիգրան Սահակյանը արժանացավ <<ՊԱՏՎԱՎՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ>> , իսկ Խաչիկ Գալստյանը՝ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ>> կոչմանը։

Բոլորիս մաղթում ենք բեղուն, հաջողություններով լի ուսումնական տարի…

 

10.08.2018թ.

Շնորհակալություն  մեր բարերարներին` Tigran Sahakyanին և Khachik Tatev Galstyanին սեպտեմբերմեկյան հիասքանչ նվերի` դպրոցի սանհանգույցների հիմնովին, ժամանակակից հիմնանորոգման համար:   

***

28.06.2018թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Երևանի հ.102 հիմնական դպրոցում  ընդունելությունը  իրականացվում է  15.06.2018թ. — 15.07.2018թ.   և  15.08.2018թ. — 31.08.2018թ. ներառյալ:

***

26.06.2018թ.

Այս պահին 102 դպրոցում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Ի շնորհիվ 102 դպրոցի 1996թ._ի շրջանավարտներ Tigran Sahakyan_ի և Khachik Tatev Galstyanի(վերջինս նաև դպրոցի այժմյան լավագույն ծնողներից է) ՝ հիմնովին, եվրոստանդարտներին համապատասխան վերանորոգվում են դպրոցի զուգարանները…
Ի ուրախություն մեր սիրելի ծնողների և աշակերտների՝ սեպտեմբերին մենք կունենանք հիմնովին վերանորոգված զուգարաններ… Եվ սա դեռ սկիզբն է…

     

 

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

25.05.2018Թ.

ՍԻՐԵԼԻ  IX ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ: ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԴՈՒՔ ԹԵՎԱԾՈՒՄ ԵՔ ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ՓՈՒԼ` ԼԻ ՆՈՐԱՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ։ ԿՅԱՆՔԻ ԱՅՍ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ ԹՈՂ ՁԵՐ ՀԱՄԱՐ ԼԻՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ ԵՎ ԴԵՊԻ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ ՀԱՐԹԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ։ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՈՎՔԵՐ ԵՐԿԱՐ ԵՆ ՍՊԱՍԵԼ ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ՕՐՎԱՆ, ՆԱԵՎ , ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ԿՐԹԵԼՈՒ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

***

17.05.2018թ.

Դպրոցում իրականացվեց հրդեհաշիջման ուսումնական վարժանք, որին ներկա էին նաև ԱԻՆ_ի ներկայացուցիչները։

***

24.04.2018

102 դպրոցի անձնակազմը իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին։

***

01.04.2018թ.

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված միջոցառումների շրջանակներում 102 դպրոցի կոլեկտիվը մասնակցեց Աջափնյակ Համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը։

***

31.03.2018թ.

Շաբաթօրյակ

***

ԵԿԵ’Ք ՄՐՑԵՆՔ, ՄԱՅՐԻԿՆԵՐ

07.03.2018թ.

Այսօր մեր դպրոցում նախատոնական տրամադրություն էր ամենուր… ԴԱԿ Ք. Գասպարյանը կազմակերպել էր <<Եկե’ք մրցենք, մայրիկներ>> խորագրով մրցույթ։ 7_րդ դասարանի աշակերտուհիները մրցում էին մայրիկների հետ՝ փորձելով իրենց հմտություններն ու կարողությունները տարբեր բնագավառներում…

01.03.2018թ.

Վերջապե՜ս գարուն է…

26.02.2018թ.

<<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրի շրջանակներում N102 դպրոցում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ՝ կազմակերպված <<ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ>> ՀԿ_ի և <<ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ>> կազմակերպության կողմից։ Վերապատրաստումը անցկացնում են ԿԱԻ_ի մասնագետ Ծովինար Մեսրոպյանը և դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը:

***

22.12.2017թ.

Մեր դասարանի երեխանները այսօր ամանորին ընդառաջ շնորհավորում են ողջ մանկավարժական անձնակազմի Նոր տարին և Սուրբ ծնունդը,մաղթում են առողջություն ,երջանկություն աշխատանքային բեղումնային օրեր և այս 2018թվ. մեզ բոլորիս համար թող լինի հաջողությունների և հաղթանակնների տարի։Հարգանքներով 3դասարանցիներ։

12.12.2017թ.

Ինքնավարության օր

07.12.2017թ

Համադպրոցական մրցույթ մաթեմատիկայից 5_9_րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։

***

14.11.2017թ.ՀԵՊ ուսուցչուհի Ա. Հարությունյանը կազմակերպել էր համադպրոցական վիկտորինա <<Սուրբ Գիրք>> խորագրով։ Երեխաները հրաշալի տիրապետում էին առարկային։ Վիկտորինան ավարտվեց ավագների մրցույթով։ Հաղթեց 8_րդ դասարանը:

***

 11 հոկտեմբերի, 2017
Կեցցե՜ք, մեր ժրաջան ու մաքրասեր աշակերտներ, մանկավարժական անձնակազմ…

***

Դասվարներ  Մարգարիտա Ղազարյանը, Նելլի Սմբատյանը և Նարինե Հարությունյանը  սիրով մասնակցեցին  <<Քայլ առ քայլ>> ծրագրի  շրջանակում կազմակերպած վերապատրաստման դասընթացին:

***

Սուրբ Գրքի գիտելիքների վիկտորինա Երևանի քաղաքի դպրոցների միջև

Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությամբ անցկացվում է Սուրբ Գրքի գիտելիքների վիկտորինա՝ քաղաքային փուլ դուրս եկած Երևանի վեց վարչական շրջանների 29 դպրոցների միջև։

Read more »

Չդասակարգված

Հայտարարություններ

28.06.2018թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Երևանի հ.102 հիմնական դպրոցում  ընդունելությունը  իրականացվում է  15.06.2018թ. — 15.07.2018թ.   և  15.08.2018թ. — 31.08.2018թ. ներառյալ:

***

***

«ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթ

Մրցույթը անց է կացվում 2 փուլով՝ առաջին փուլ (դպրոցական փուլ) և երկրորդ փուլ (եզրափակիչ փուլ): Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ փուլին, որը տեղի կունենա Երևանում՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում: Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 23-ն է:

 

Ընթերցման օլիմպիադա — 2018

Օլիմպիադան նախատեսված է միայն ՀՀ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար:
Օլիմպիադային մասնակցելու համար աշակերտները 2018թ.-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 7-ի ժամը 17:00-ն գրանցվում են  www.dasaran.am կայքի համապատասխան բաժնում (կայքի առաջին էջում կտեսնեք մրցույթի հայտարարությունը): Աշակերտը www.dasaran.am կայքում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, դպրոցը, դասարանը, հեռախոսահամարը, ծննդյան վկայականի համարը, գրանցման հասցեն և էլ. փոստը:

***

Հեռավար դասընթաց

02.10.2017թ. Read more »

Չդասակարգված